211652_close_icon
views-count2368 դիտում article-date 21:45 19-01-2022

Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ սիրո տոներին ընդառաջ

Փետրվարի 13-ին, Երևանում սպասվում է երաժշտական իրական տոն: Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:
 
«Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: 
 
Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ:
 
Ալեսանդրո Սաֆինան Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիեյի համար:
 
Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ:
Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ 
 
Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:
 
Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը: (https://www.facebook.com/sonati.armenian.textile):

Նմանատիպ նյութեր