211652_close_icon
views-count1232 դիտում article-date 21:32 19-01-2022

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք

Վրաստանում հունվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 15 հազար 592 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8545 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 555 է:

Նմանատիպ նյութեր