211652_close_icon
views-count21345 դիտում article-date 12:20 20-01-2022

Քեզ բացակա չենք դնի. Եղվարդում նշեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոնի 20–ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 18-ին Եղվարդ քաղաքի Լևոն Հովհաննիսյանի անվան նախակրթարանում  տնօրեն Տիգրան Բարսեղյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված  44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած տղաներին:

Միջոցառման ժամանակ Տիգրան Բարսեղյանը ելույթ ունեցավ, նշելով․ «Ասեմ, որ  միջոցառման գաղափարը ծնվել էր Լևոնի՝ իմ ընկերոջ հոբելյանական 20-րդ տարեդարձի առիթով․ վաղը կլրանար իմ ընկերոջ՝ Լևոնի 20-ամյակը, և  մենք փորձեցինք մեր հարգանքի տուրքը հայտնել  Լևոնին և մեր մյուս ընկերներին, ովքեր ընկան՝ հայրենիքը պաշտպանելով։

Փառք ու պատիվ, անմահ հերոսներին, և մեր խոնարհումը նրանց:

Հարգելի հյուրեր, միջոցառման իրականացման համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենին՝ տիկին Համեստ Մելիքյանին, Արվեստի դպրոցի տնօրեն պարոն Լիպարիտ Մանյանին,  Պաշտպանության նախարարությանը և Պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» հանդես-թերթին»:

Միջոցառմանը ներկա էին Նաիրի խոշորացված համայնքի համայնքապետ Նորայր Սարգսյանը,Արվեստի դպրոցի տնօրեն` Լիպարիտ Մանյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը, Եղվարդի զորամասի հրամանատարությունից, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ,Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ:

 Լուսանկարները և տեսանյութը՝  Արթուր Դավթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր