211652_close_icon
views-count6650 դիտում article-date 15:49 20-01-2022

Շատ շուտով ոստիկանության «պոստերի» գաղափարն էլ կվերանա. Մհեր Գրիգորյան

Պետությունն ունի ինֆորմացիան՝ մարդն ունի վարորդական իրավունք, թե ոչ, բայց հիմա մի հատ էլ իրենից ուզում ենք այդ ինֆորմացիայի հաստատումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է կամաց-կամաց ձերբազատվել դրանից: Տարբեր երկրներում դու ցույց ես տալիս քո ID-ն ոստիկանն արդեն ստուգում է՝ դու ունես վարորդական իրավունք, թե չունես: Մենք ուզում ենք այնպես անել, որ այն ինֆորմացիան, որ պետությունն ունի, էլի չուզի մարդկանցից: Սրանով մենք նաեւ թվայնացմանը կօժանդակենք»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասոց, որ իրենք հենց այդ ճանապարհով էլ գնում են. «Ժամանակից աշխարհում մարդը ID քարտից բացի ուրիշ որեւէ բան ունենալու կարիք չունի՝ տեղեկանք, սոցքարտ, անձնագիր եւ այլն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ շատ շուտով «պոստերի» գաղափարն էլ կվերանա. «Եթե մենք ունենք պարեկային ծառայություն, որը 1-2 րոպեից հայտնվում է դեպքի վայրում, այդ դեպքում մնացած բոլոր հարակից ծառայությունները, որոնք իրենց ժամանակի 90 տոկոսը ոչ ֆունկցիոնալ են անցկացնում, այդ արդյունավետությունն էլ էականորեն կբարձրանա»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր