211652_close_icon
views-count1927 դիտում article-date 19:47 20-01-2022

Գնել Սանոսյանը Դուբայում շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում։

Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի այցելել է նաև հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։

Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

Նմանատիպ նյութեր