211652_close_icon
views-count46640 դիտում article-date 18:55 20-01-2022

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. ձիավարը Opel-ով բախվել է քարերին, մինչ վիրավորներին տեղում օգնություն էին ցուցաբերում բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները, հոգևորականը դեպքի վայրում նրանց համար աղոթք էր անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 22-ամա Թաթուլ Ազատյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել քարերին; 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Ազատյանն ու նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 22-ամյա Արիս Մատինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, հոգևորականն էլ նրանց առողջության համար աղոթք էր անում հենց դեպքի վայրում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Ազատյանն աշխատում է «Ապագա Ռեզորտ»-ում՝ որպես ձիավար։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր