211652_close_icon
views-count60594 դիտում article-date 10:08 21-01-2022

Ողբերգական ավտովթար Սևան քաղաքում. 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվորեն ժամանել է Սևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին,  որտեղից  ժամանել է  քննչական խումբը՝  ավագ քննիչ Ամիրխանյանի  գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան  քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր