211652_close_icon
views-count3582 դիտում article-date 10:42 21-01-2022

Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Լեչչեին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ մտավ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. դա հայ ֆուտբոլիստի 100-րդ հանդիպումն էր հռոմեական ակումբի կազմում:

54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո «Ռոմային» առաջ մղեց Թեմի Աբրահամը։ 81-րդ րոպեին Հենրիխը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, այս անգամ Էլդոր Շոմուրոդովին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր