211652_close_icon
views-count51170 դիտում article-date 12:02 21-01-2022

Սևան քաղաքում «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն վարժանքներ անցկացրեց սևանցի բարձր դասարանի աշակերտների հետ. ներկա էին Լճաշենի զորամասի սպաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, Գեղարքունիքի մարզում շարունակվեցին երեկվանից «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված  վարժանքները:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ և  9-րդ դասարանների աշակերտների համար սա մի յուրօրինակ դաս է, որով երեխաները հմտանում են ռազմարվեստին, զենքերին,  ինչպես առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին:

Տեղում նաև  իրականացվեց  պայմանական  հարձակում հակառակորդի նկատմամբ:

Միջոցառման գաղափարը «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ի ղեկավար Արման  Գրիգորյանինն է, իսկ նրան կազմակերպչական հարցերում մեծ օժանդակություն են ցուցաբերել Լճաշեն գյուղում տեղակայված զորամասի, ոստիկանության Սևանի բաժնի կողմից:

Երեկ 9-րդ դասարանի աշակերտները  ծանոթացան այդ ամենին, անցան  կրակային  պատրաստություն և այդ ամենին ականատես էին Լճաշենի զորամասից ժանանած փորձառու սպաներն ու ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, Սևանում գործող դպրոցների զինղեկները:

Այս ամենը շարունակական է լինելու, քանի որ թե՛ Ա. Գրիգորյանը, թե՛ ժամանած զինվորականներն ու ոստիկանները, թե՛ ներկա գտնվողները նշում էին, որ  այս կերպ նրանք դեռ դպրոցը չավարտած աշակերտներին  սովորեցնում են մարտավարություն, հայրենասիրություն և, որ առանց բանակի, առանց զինվորի  Հայաստանը չի կարող գոյատևել:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 428+
428+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր