211652_close_icon
views-count1665 դիտում article-date 23:09 21-01-2022

ՖԻՖԱ-ն 24 ժամվա ընթացքում ԱԱ-2022-ի տոմսերի ձեռքբերման ավելի քան 1 մլն հայտ է ստացել

Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ հատվածի տոմսերի վաճառը, որի մեկնարկը տրվեց հունվարի 19-ին, մեծ պահանջարկ է առաջացրել ամբողջ աշխարհում: Առաջին 24 ժամերի ընթացքում ամբողջ աշխարհի երկրպագուների կողմից տոմսերի ձեռքբերման 1,2 մլն հայտ է ստացվել, հայտնում է Armsport.am-ը:

Ամենամեծ թվով հայտերը ստացվել են հենց Քաթարի բնակիչների կողմից, նրանց հետևել են՝ Արգենտինայի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի և Ֆրանսիայի երկրպագուները: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ հանդիպման տոմսերի համար ավելի 140 հազար հայտ է ստացվել, իսկ բացման խաղի տոմսերի համար՝ 80 հազար:

Տոմսերի վաճառքի առաջին փուլը կտևի մինչև փետրվարի 8-ը: Նշվում է, որ FIFA.com/tickets հարթակը միակ պաշտոնական և օրինական կայքն է, որտեղ կարելի է հայտ ներկայացնել՝ ԱԱ-2022-ի հանդիպումների տոմսեր ձեռք բերելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր