211652_close_icon
views-count23381 դիտում article-date 12:26 22-01-2022

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, աովտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնհա անցման մոտ, բախվել ենNissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազաատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանն ու Արեգ Ղամբարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների իքնությունը, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր