211652_close_icon
views-count2531 դիտում article-date 16:49 22-01-2022

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 57 212 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 11 044 986 է:

Ինչպես հաղորդում է Тасс գործակալությունը, այս մասին հունվարի 22-ին հայտնել է Նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում երկրում հոսպիտալացվել է 9 902 մարդ, առողջացել է 25 525 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 10 000 577 է:

Մեկ օրում հաստատվել է մահվան 681 նոր դեպք: Մահերի ընդհանուր թիվը 325 433 է:

Նմանատիպ նյութեր