211652_close_icon
views-count2903 դիտում article-date 15:52 22-01-2022

Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 11 հազար նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 39 նոր դեպք, առողջացել է 5199, մահացել 42 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agenda.ge-ն:

Վրաստանում վիրուսի փաստացի դեպքերի թիվն այս պահին 69 հազար 161 է:

Երկրում վերջին 24 ժամում իրականացվել է 63 հազար 875 թեստավորում, որից 38 հազար 686-ը՝ ռապիդ:

Վրաստանում 2020-ի փետրվարի 26-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր առմամբ 1 մլն 40 հազար 461 դեպք, որից 956 հազար 627-ն առողջացել է, 14 հազար 673-ը մահացել:

Նմանատիպ նյութեր