211652_close_icon
views-count19295 դիտում article-date 16:37 22-01-2022

Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասան Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է TMZ-ը։

Հաղորդվում է, որ Շվարցենեգերը վարել է Yukon մակնիշի սեւ ամենագնաց եւ բախվել է կարմիր Prius-ին: Բախման հետեւանքով ամենագնացը մասամբ հայտնվել է Prius-ի վրա, ինչպես նաեւ հարվածել է հարեւանությամբ գտնվող Porsche Cayenne-ին, հաղորդում է Gazeta.ru-ն։  
Ականատեսների խոսքով՝ վթարը նման է եղել «ֆիլմի հնարքի», իսկ բախումը չափազանց ուժեղ։

Նախնական տվյալներով՝ Շվարցենեգերը չի տուժել։ Prius-ի ղեկին գտնվող կինը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներով, մասնավորապես՝ գլխի ուժեղ արյունահոսությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր