211652_close_icon
views-count2196 դիտում article-date 21:54 22-01-2022

Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով. Կարեն Հեքիմյան

Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը: Հայաստանը՝ նույնպես:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը:

«Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն: Հայաստանը չունի:

Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով:

Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:

Հ.Գ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր