211652_close_icon
views-count3369 դիտում article-date 17:53 22-01-2022

Ակցիա՝ Թեհլերյանի և նրա հուշարձանի նշանակությունը ցույց տալու նպատակով

Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում հանդիպեցինք տեղեկատվություն այն մասին, որ Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը առաջիկա ամիսներին կապամոնտաժվի հանուն հայ-թուրքակական հարաբերությունների հաստատման:

Շատ հուսով ենք, որ այդ նորությունը ընդամենը հայության տրամադրությունների մոնիթորինգի փորձ է։ Այնուամենայնիվ, Թեհլերյանի և նրա հուշարձանի նշանակությունը մեզ համար ցույց տալու նպատակով մենք սկսեցինք ակցիա՝ նրա ոտքերի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով։

Այս ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցներից բազմաթիվ նամակներ ստացանք, որ ցանկանում են մասնակցել մեր ակցիային և ծաղիկներ խոնարհել ի պատիվ հայ ժողովրդի մեծ հերոսի: «Ազատագրում» շարժումը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով աջակցում է մեր նախաձեռնությանը։

Համոզված ենք, որ շատերը կմիանան ակցիային, և այն իսկապես կդառնա համազգային։ Սողոմոն Թեհլերյանը օրինակ է յուրաքանչյուր հայի համար և հիշեցում յուրաքանչյուր դավաճանին, որ նրանցից յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատ է տալու։ Մենք բոլորս Սողոմոնի զավակներն ենք։ Չե՛նք հանձնվելու:

«ԱԶԱՏԱԳՐՈՒՄ» ՇԱՐԺՈՒՄ»

Նմանատիպ նյութեր