211652_close_icon
views-count10155 դիտում article-date 23:56 22-01-2022

Եթե բան եք անում, 10 անգամ չափեք, նոր բստրեք. Անդրանիկ Դալալոլյան

Պոլիէթիլենային դեբիլիզմ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մինչեվ 50մկ հաստության պ/է տոպրակների շրջանառությունը, բացառությամբ սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված տոպրակների։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրանիկ Դալալոլյանը:

«Դեբիլիզմ1. պ/է-ը, (C2-H4)n իր մեջ բացի ածխածնի ու ջրածնի ատոմներից, իր մեջ ոչինչ չի պարունակում, եվ նրանից պատրաստված թաղանթները էկոամենամաքուր ու անվնաս նյութերն են։

Նախատեսվում է հետագայում 50մկ-ից ավելի տոպրակների արգելումը։ Չեմ հասկանում որ օրգանով են մտածում այս օրենք բստրողները։ Եթե ուշքներդ գնում է շրջ. միջ. մաքրության համար, ապա բարի եղեք խստիվ արգելել այնտեղ , հատկապես ուտուշ-խմուշների վայրերում դրանք փնթի ձեվով աղտոտելը, մտցրեք մարդկանց բութ գլուխները, որ օգտագործած տոպրակները գցեն հատուկ նախատեսված արկղերի մեջ, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում, դրանց հետագա վերամշակման համար որպես երկրորդային հումք։ Եթե դուք վերացնում եք սրա արտադրությունը եվ անցնում թղթե տոպրակների, էդ որ տայգաների հույսով, երբ դրանք մեկ անգամվա օգտագործելի են։

Ուրեմն մեքենաներով պ/է հատիկների ներկրումը ձեռք չի տալիս, վագոններով թղթի ներկրումը ավելի ձեռնտու է? Ինչքանով է ճիշտ արդեն հունի մեջ ընկած պլաստիկ տոպր. արտ. փակելը եվ թղթե արտ. բացելը։

Դեբիլիզմ2. Ինչ եք անելու պլաստիկ շշերի հետ, որոնցով լիքն է բնությունը, չէ որ այն նույն պոլիէթիլենն է, ինչի մեջ եք լցնելու Ջերմուկ, Արզնի հանք, ջրերը, թղթէ տոպրակների մեջ? Հեշտ է ապակու գործ, կառուցելը? Կամ այդ նույն ապակե շշերը չեն հայտնվելու բնության մեջ?, որի ջարդոնը պակաս երկարակյաց չէ։

Ուրեմն եթե բան եք անում, 10անգամ չափեք, նոր բստրեք։ Հայաստանը ներկա պահին կանգնած է հարյուրավոր հույժ կարեվոր մարտահրավերների առաջ, որոնք հրատապ լուծում են պահանջում, կարծես ամեն պար պարել եք, մնացել է սարի սմբուլը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր