211652_close_icon
views-count3823 դիտում article-date 13:40 23-01-2022

Իրանը հաստատել է 9-12 տարեկանների պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի

Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսային վարակի դեմ։ Պատվաստումների մեկնարկի մասին հունվարի 22-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մուհսին Մանսուրին:

Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պատվաստումը կիրականացվի միայն երեխայի ծնողների համաձայնությամբ՝ կամավոր հիմունքներով։ 
 

Նմանատիպ նյութեր