211652_close_icon
views-count6969 դիտում article-date 16:56 23-01-2022

Թուրքիան կդառնա՞ Հայաստանի «մեծ եղբայրը». Regnum

Tert.am-ը գրում է. Հետևելով Հայ Կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդին օրինակին, որն անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը, օրերս իրենց խոսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալյանը և համայնքի ներկայացուցիչները։ Նրանց հայտարարություններն արվել են հունվարի կեսերին Մոսկվայում Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո, Regnum գործակալության կայքում «Թուրքիան կդառնա՞ Հայաստանի «մեծ եղբայրը»» վերտառությամբ հոդվածում գրում է մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին։

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր Regnum-ը, բանակցությունները տևել են 1,5 ժամ։ Երկու երկրների արտգործնախարարությունները հանդիպման արդյունքները գնահատել են «դրական»՝ դրանք որակելով որպես «կառուցողական»։ Հաղորդվել է նաև, որ «կողմերը նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների երկխոսության միջոցով»։

Մեկ շաբաթ անց թուրքական Hürriyet թերթը գրել է. «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը ուրախացրել են Թուրքիայի հայ համայնքին»։ Հրապարակումը մեջբերել է մի քանի կարծիք։ Պատրիարք Մաշալյանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Թուրքիայի քաղաքացիների համար «չափազանց կարևոր է, որ հարաբերություններն օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու համայնքները ճանաչեն միմյանց և միասին աշխատեն»։ Հայ-թուրքական երկլեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանձիկյանն ասել է, որ լավատես է երկու երկրների սահմանների վերականգնման հարցում։ Բայց ամենաուժեղ հայտարարությունն արել է «Կարագյոզյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Դիկրաթ Գյուլմեզգիլը, որը շեշտել է, որ «այսուհետ Թուրքիան պետք է աջակցի Հայաստանին բոլոր առումներով», «Թուրքիան պետք է հանդես գա որպես Հայաստանի ավագ եղբայր»։

Այս խոսքերը կարելի է համարել Ռաֆայել Պետրոս 21-րդի հայտարարությունների յուրատեսակ շարունակություն և զարգացում, որը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին իտալական AsiaNews կաթոլիկ պորտալին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման դիվանագիտական նախաձեռնությունը համարում է «դրական»: Նրա խոսքով, «էական տարրն» այն է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման համաձայնագիրը պետք է ձեռք բերվի «առանց նախապայմանների»...

Սակայն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցություններին դեռևս արձագանք չկա եկեղեցական այնպիսի կարևոր առաջնորդներից, ինչպիսիք են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նրանց լռությունը սկսում է ինտրիգներ առաջացնել Ռաֆայել Պետրոս 21-րդի և Մաշալյանի, ինչպես նաև Վատիկանի հայտարարությունների ֆոնին, որոնց դիրքորոշումն անուղղակիորեն արտացոլվել է Հայ կաթողիկե պատրիարքի կողմից։

Որոշ նրբերանգներ բացատրվում են կաթոլիկ մամուլում։ Ինչպես նշում է Արտասահմանյան առաքելությունների հայրապետական ինստիտուտի AsiaNews պորտալը, «Հայաստանը կշահի` դուրս գալով տնտեսական և առևտրային մեկուսացումից, որը նրան դարձրել է ամենաաղքատ նախկին խորհրդային հանրապետությունը Հարավային Կովկասում: Թուրքիան կվերականգնվի միջազգային մակարդակով և կկարողանա հետաքրքիր հնարավորություններ ստանալ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում. երկիրը դեռ շատ առումներով հետամնաց է»։

Մնում է մեկ խնդիր, այն է՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան հրաժարվում է ճանաչել, գուցե հիմնականում տնտեսական պատճառներով: Սակայն ակնհայտ է, որ հարցը միայն տնտեսությունը չէ, թեև այն վճռորոշ դեր ունի։ 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր