211652_close_icon
views-count67626 դիտում article-date 17:28 23-01-2022

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել նաև բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30–ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կահույքի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք:

Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող օպերատիվ խումբը:

Օպերատիվորեն  ժամանել և տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երանի գնդի 2 –րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար  Լևոն Բադալյանի,  գումարտակի  համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները՝  2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են  նաև խանութի աշխատակիցները:

Տեղում Երևանի փրկարարական վարչության պետ Զավեն Մելքոնյանը հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքի մասին տեղեկությունները  փոխանցում  է փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի  103 շտապօգնության  բժիշկների հերթապահ  2 խումբ, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 333+
333+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր