3253 դիտում
23:28 23-01-2022
Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝
ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։
բ) Վրաստանում նման ներդրումներ արվել են և բացվել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նյութական վիճակը, խոշոր հաշվով, համարյա չի տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցությունից։
գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։
դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
23:11 30-01-2022
Մեր պայքարը նաև քաղաքակրթական է. Վարդան Ոսկանյան
1849 դիտում
12:29 05-02-2022
Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ. Վարդան Ոսկանյան
Այս բաժնից
472 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
451 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն