211652_close_icon
views-count11523 դիտում article-date 21:23 23-01-2022

Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է «խաղալ սպիտակներով». Ռոբերտ Ղևոնդյան

Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է "խաղալ սպիտակներով" եւ իր կամ իր թիմի համար հետագա քաղաքական գործընթացներում տեղ գրավելու հիմքեր ստեղծել։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

«Նախագահի հրաժարականը մեծ հավանականությամբ կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։

Հավանաբար անցում ենք կատարելու կիսանախագահական կառավարման մոդելի (որն իմ կարծիքով Հայաստանի համար ամենաօպտիմալն է ներկա փուլում): Այդ դեպքում նախագահն այսպես թե այնպես հրաժարական պիտի տար։

Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է "խաղալ սպիտակներով" եւ իր կամ իր թիմի համար հետագա քաղաքական գործընթացներում տեղ գրավելու հիմքեր ստեղծել։

Բոլոր դեպքերում` նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել, եւ հետաքրքիր է, թե վաղը երեկոյան հարցուպատասխանի ժամանակ այս առնչությամբ ինչ պարզաբանումներ կտա վարչապետը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր