211652_close_icon
views-count5841 դիտում article-date 23:43 23-01-2022

Թբիլիսին ունի մի քանի շատ հայտնի առավելություն Երևանի նկատմամբ. Ռուբեն Վարդազարյան

4 ԲԱՆ, ՈՐՈՆՑ ԵՍ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ ՇԱՆ ՊԵՍ
Թբիլիսին ունի մի քանի շատ հայտնի առավելություն Երևանի նկատմամբ, որոնց մասին թերևս միայն հողերի տակ ապրող ինչ-որ անհասկանալի գեշ կենդանիները չգիտեն։ Դրանք են` հին քաղաքը, դասական ճարտարապետությամբ շինությունների և փողոցների անհամեմատ մեծ քանակությունը, շատ ավելի գրագետ նախագծված, գեղատեսիլ պուրակները, ընդհանուր խնամվածությունը, և այլն։ Մեկ բառով` Եվրոպականությունը։ Բոլորս էլ գիտենք, որ Թբիլիսին շատ, շատ ավելի եվրոպական է ամեն առումով։
Սրա մասին կրկին գրելու իմաստ չկա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Վարդազարյանը

Ես ավելի լավ է գրեմ մի քանի մասնավոր առանձնահատկությունների մասին, որոնք թեև լիովին տեղավորվում են այդ ընդհանուր Եվրապականության գաղափարի մեջ, բայց կարծում եմ` ունեն նաև առանձին հիշատակման կարիք։ Ահա։

Առանձնացրել եմ 4 կետ, կամ, եթե կուզեք` երևույթ, որոնք անձամբ ինձ մոտ մեծ նախանձի շարժառիթ են դառնում։ Ես նույնիսկ կհրաժարվեի իմ ձախ ամորձուց (որն ի դեպ նորմալ, ֆունկցիոնալ, սիրուն ամորձի է), թե հնարավոր լիներ մի ինչ-որ կախարդանքով տեղափոխել այս 4 բանը տիեզերքի ամենահին ու գեղեցիկ քաղաք` Երևան։

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՈՃԸ
Գրողն ինձ կկի, թբիլիսաբնակ դեռահասների արտաքին տեսքը բարևում է ձեզ բոլորիդ, իմ քյարթու ծրագրավորողահայեր և սուտի հիփստերներ։ Միանգամից և առանց սեթևեթանքի նշեմ` Երևանի երիտասարդությունն առնվազն 10-15 տարով հետ է մեր վրացի բարեկամներից։Ուզում եք կատաղությունից պայթեք, բայց սա փաստ է։ Էստեղ փողոցներով քայլելիս` ապշում ես, թե որքան ոճային, ու կրկին արևմտյան ստանդարտներով ճիշտ են հագնվում վրացի թինեյջերները։ Ընդ որում, հիմա ձմեռ է` ես վախենում եմ պատկերացնել, թե ինչ է կատարվում այստեղ ամռանը։ Պահի տակ դու նույնիսկ չես կողմնորոշվում` սա իսկապես կովկասյան երկրի մայրաքաղաք է, թե ինչ-որ ամերիկյան երիտասարդական ֆիլմ։ Գյադեքը մի առանձին պատմություն են։ Էստեղ վաղուց արդեն չկա տնավարի-տղավարի ջինս ու ինչ-որ անասուն մուգ սվիտեր կամ ռաբիզ վերարկու հագնելու ոճը։ Եթե նման բան տեսնեք` իմացեք կամ հայ է, կամ ազեր։ Էստեղ ջահել տղերքը համատարած երկար մազերով են, պիրսինգներով, հիփ-հոփ կամ գրենժ ոճի հագուստով, ինչ-որ խառը բիժուտերիայով բանով։ Ասում եմ` լրիվ ոնց-որ Լոս Անջելեսի արվարձաններում լինես։Ամեն քայլափոխի կտեսնես նաև սկեյթերի վրա այսուայնկողմ սլացող երեխաների։ Բոլորը փիս երկար մազերով։ Աղջիկներն էլ ակնհայտ հրաժարվել են սուպերսեքսի պրինցեսիկ ոճից։ Ու հակառակը` կարճ մազերով են։ 10-ից 8-ը կիսաֆրիկ է` աննորմալ պիրսինգներով, ինչ-որ խելագար գույնի սանրվածքներով, ու նորից` «գրենժ-նարկոէմո» ոճի մեջ։ Նինի շորիկով թիթիզիկ հարսիկը 78 տոկոս հավանականությամբ կամ հայ է, կամ ռուս, կամ էլ կիրովաբադցի բոքոն։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վրացի ջահելությունը չափազանց բնական է նայվում էս ոճի մեջ։ Սրանց նայելիս` չես կարող ասել. ԱԽՊԵՐ ՋԱՆ, ՁԵՎ ԲՌՆԱԾ ՔՅԱՐԹԵՐ ԵՆ, ինչպես որ հանգիստ կարող ես ասել Սարյան կամ Պուշկին փողոցի կոկտեյլ-բարերում ոտքը ոտքին գցած երևանցի հիփստերների մեծամասնությանը նայելիս։
Իմ մոտավոր պատկերացումներով` հայ ոչ քյարթ տղերքը հագնվում ու սանրվում են առավելապես մերձավոր արևլքի երկրների ոճով` էնտեղ Սիրիա, Իրաք, Լիբանան բան։ Իսկ վրացիք` ճիշտ որ հյուսիսային Եվրոպայի երիտասարդներին հատուկ տեսք ունեն։ Շատ կուզեի մեզ մոտ էլ այդպես լիներ։

ՕՊԵԼՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերներ, չեք պատկերացնի, թե ինչ տեսակ էսթետիկ աղետ է հին Օպելը։ Սա հասկանալու համար պետք է պարտադիր գնալ մի այնպիսի վայր, որտեղ դրանք չկան։ Ես ատելով ատում եմ հին Օպել հիշեցնող ցանկացած առարկա։ Պարզապես զզվում եմ հին Օպելներից, մանավանդ Աստրա Ջի կոչվող անեծքից։ Երևանի գնջեացման գլխավոր պատճառներից մեկը հին Օպելներն են։ Դրանցից ինչ-որ կերպ պետք է ազատվել։ Լուծումը Տոյոտա Պրիուսն է։

ԳԱԶԵԼՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Դե, եթե Օպելը կրակ է, ապա Գազելն արդեն խոշոր մինադարյան հրդեհ է։ Թբիլիսիի գոնե կենտրոնի Եվրոպականության գլխավոր պատճառներից մեկը Գազելների տոտալ բացակայությունն է։ Սա նույնպես միանգամից աչք է ծակում։ Թբիլիսին, ինչ խոսք, հարուստ եվրոպական մեգապոլիս չէ, բայց միայն այն, որ փողոցներում չկան ստոր Գազելներ` միանգամից բարձրացնում է քաղաքի մակարդակը մի քանի աստիճանով։ Գումարած դրան գերմանական ու ճապոնական թանկարժեք, մի տեսակ էլեգանտ ավտոբուսները` չինական բեջուռիկների փոխարեն։
Գազելի ու չինական ավտոբուսների պատճառով Երևանը նմանվում է ռուսական պրովինցյալ Բառնաուլի, ու սա տխրեցնում է։

ԱՍՖԱԼՏԻ ՈՐԱԿԸ
Ճիշտն ասած` չեմ հիշում Երևանի նոր քաղաքապետի անունը, բայց խորհուրդ կտամ այդ պարոնին Թբիլիսի ուղարկել մասնագիտական խումբ, որ տետրակը ձեռքներին գան զրուցեն տեղի մասնագետների հետ ու վերջապես սովորեն վրացիքից մարդավայել ասֆալտապատելու տեխնոլոգիան։ Հավատացեք ինձ, որևէ համեմատելու եզր չկա։ Երկինք-երկիր տարբերություն է։ Ազնվությամբ եմ ասում` էսքան ժամանակ Թիֆլիսի կենտրոնում չեմ հանդիպել անգամ մեկ մետր մակերեսով ալիքաձև թերություններով խաչմերուկ։ Չկա` գոյություն չունի նման բան։ Լյուկերը նույնպես գրագետ հարթեցված են։ Ու գիտե՞ք ինչ եմ նկատել` քաղաքի կենտրոնում չկան նաև մեծ բեռնատարներ։ Թե սա ոնց է հաջողվում տուտուցներին` գաղափար չունեմ։ Բայց հաստատ հաջողվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր