211652_close_icon
views-count44597 դիտում article-date 10:32 24-01-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Nissan Skyline և Lada Priora ավտոմեքենաները. վերջինս էլ ավերածությունների է ենթարկել «999» մարկետը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի  ավագ տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյանը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող  «999»   մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Խանութում մեծ թվով ապրանքներ թափվել են, վնասվել է գույքը և, ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառվել է  մի քանի միլիոն դրամի վնաս:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Փատի առթիվ ավագ հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր