211652_close_icon
views-count12236 դիտում article-date 13:34 24-01-2022

80 տոննա զենք. Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության 2-րդ խմբաքանակը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը, ինչի մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի քան 80 տոննա զենք է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։

«Երկրորդ թռչունը Կիևում. ավելի քան 80 տոննա զենք ԱՄՆ-ի մեր ընկերներից՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը»,- գրել է Ռեզնիկովը։

 

Նմանատիպ նյութեր