211652_close_icon
views-count1668 դիտում article-date 17:34 24-01-2022

Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը:

Նա նշել է. «ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։

Կարճ ասած, ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։

ՀԳ. Հիշեցնեմ, որ քպ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»։

Հիշեցնենք, որ ՄԻՊ ընտրության համար առաջադրվել էր Քրիստիննե  Գրիգորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր