211652_close_icon
views-count2246 դիտում article-date 21:20 24-01-2022

Տրամաբանական կլինի, եթե հասնենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, բայց չեմ կարող կանխատեսել՝ դա այս տարի կլինի՞, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյան. Tert.am

Ես չեմ կարող կանխատեսել՝ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատել հնարավո՞ր է Թուրքիայի հետ, քանի որ դա միայն մեզանից չէ կախված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, հայտնում է Tert.am-ը։ 

«Բայց շատ տրամաբանական կլինի, եթե մենք, օրինակ՝ հասնենք այդպիսի արդյունքի՝ մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»,–ասաց նա։ Նա նկատեց, որ միջազգային վերլուծություններում կարմիր գծով անցնում է, որ եթե այս պրոցեսը շատ երկար ձգվի առանց որևէ արդյունքի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորի։

«Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրը հետևյալն է․ արդյոք Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապամանների հարաբերությունները կարգավորել, ես մեր կողմից կարող եմ ասել՝ միանշանակ այո, և այդպիսի հնարավորություն կա»,–ասաց նա և նշեց, որ նախորդ բոլոր իշխանությունները ևս այդ դիրքորոշումն են ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր