211652_close_icon
views-count1736 դիտում article-date 21:23 24-01-2022

Փաստ չէ, որ սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. Փաշինյանը կողմ է կառավարման համակարգը չփոխելուն. Tert.am

Ամենևին փաստ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով, իսկ, եթե այնուամենայնիվ, Սահմանադրության փոփոխություններ լինեն, ապա վարչապետ Փաշինյանի համոզմունքն է պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց  ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում, հայտնում է Tert.am-ը։ 

«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ դրա գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով: Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ է այդ դեպքում ստեղծվում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով. մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»,- ասաց վարչապետը:


Նա մի օրինակ բերեց՝ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում գրված է, որ 7-օրյա ժամկետում նախագահը կարող է հետ վերցնել դիմումը: Շատ լուրջ հակասություններ կան: Այսպիսով, եթե օրենքն ու Սահմանադրությունը հակասում են, ապա, ըստ Փաշինյանի, կարելի է օրենքի մեջ փոփոխություն անել: «Բայց նախ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ այս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ մենք գնո՞ւմ ենք այդ փոփոխություններին, թե՞ չենք գնում: Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, որից հետո արդեն քաղաքական որոշումներ կայացնելու հերթը կգա»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախատեսվող փոփոխություններով նպատակ հետապնդվում է արդյոք փոխել կառավարման համակարգը, օրինակ՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին՝ Փաշինյանը հայտնեց իր տեսակետը, որը, ըստ նրա, կարծես թե, ըմբռնում ունի նաև ՔՊ կուսակցության վարչությունում, խմբակցությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր