211652_close_icon
views-count2250 դիտում article-date 10:23 25-01-2022

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի բռնկման դեպքում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը կանդրադառնա այդ երկու կողմերի ազդեցության շփման բոլոր հատվածների վրա: Դրանցից ամենահավանականը Հայաստանն ու Արցախն են, որտեղ 44-օրյա պատերազմից հետո կա խորացված ճգնաժամ, չլուծված հիմնական խնդրին՝ Արցախի կարգավիճակի հիմնահարցին ավելացել են արցախցիների դեմ հրահրված պատերազմական հանցագործությունները եւ Արցախի Հանրապետության նոր օկուպացված տարածքները: Տարածաշրջանի փխրուն վիճակը մեծապես կախված է նաեւ Իրանի շուրջ զարգացումներից: Հետեւաբար՝ Հայաստանի շահերից են բխում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը, Իրանի ատոմային գործարքի շուրջ բանակցությունների վերականգնումը եւ հնարավոր սրացումների չեզոքացումը:

ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո ՌԴ-ԱՄՆ փոխարտգործնախարարների, այնուհետեւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ, հավանական է նաեւ, նախագահների հանդիպումն այդ գործընթացների համատեքստում է: Իսկ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում բոլոր դեպքերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսքան լարված եւ անկայունությանը երկրների հավանական ներգրավման առումով մասշտաբային չի եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր