211652_close_icon
views-count62287 դիտում article-date 23:30 26-01-2022

Ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջնակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1/1՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց, Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած ԳԱԶ 322132 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 16-ամյա Անի Ք-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցում, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

ՃՈ տեսուչ Բարխուդարյանի ուղեկցությամբ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու նպատակով։ Վարորդը եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր