211652_close_icon
views-count1722 դիտում article-date 23:36 26-01-2022

Չավի. Դեմբելեն այլևս չի խաղա «Բարսայում», եթե չերկարաձգի պայմանագիրը

Հունվարի 25-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առաջին անգամ հանդիպել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալի՝ Մուսա Սիսոկոյի հետ:
 
Իսպանացին ասել է, որ կատալոնացիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին, որի ապացույցը պայմանագիրը երկարաձգելու առաջարկն էր, որը մերժվեց: Եվ երբ պարզ դարձավ, որ համաձայնության գալ չի ստացվում, «Բարսելոնայում» համարեցին, որ ավելի լավ կլինի, եթե Դեմբելեն մինչև հունվարի 31-ը լքի ակումբը:
 
Սիսոկոն ճշտել է, թե ինչ կլինի, եթե պայմանագիրը չերկարաձգվի, բայց ձմեռն էլ տրանսֆերը չկայանա: Չավին պատասխանել է. «Եթե երկու տարբերակներից ոչ մեկը չընդունվի, նա այլևս «Բարսելոնայում» չի խաղա:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Դեմբելեին վերջին առաջարկը կանի՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր