211652_close_icon
views-count2338 դիտում article-date 17:44 27-01-2022

Չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր» են. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքանդր Կոչուբաևը գրում է. «Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից: Այս որոշումը ամոթալի է առնավազն երկու բարոյական նկատառմամբ:

Նախ՝ ըստ ԱԱԾ-ի հողերը հայկական չէին կամ՝ արցախյան, դրանք հողեր էին, որոնք ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ էին: Այսինքն՝ էն ծամածռությունները, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝դատարկ հնչյուններ էին: Ոչինչ չի եղել, ոչ ոք չի զոհվել, ոչ ոք հայրենիք ու տուն չի կորցրել. ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ գտնվող հողերը  ՀԱՆՁՆԵԼ ենք:

Հաջորդ պարագան հենց տեքստի մեջ օգտագործված «ՀԱՆՁՆԵԼ» եզրույթն է: ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունում է, որ հողերը կորցրել ենք ոչ թե պատերազմի, այլ՝ հանձնելու միջոցով: Սա պետք է մղեր ԱԱԾ-ին քրեական գործ հարուցել ոչ թե հանձնման դեմ պայքարողների դեմ այլ՝ հանձնողի:

Կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքի տեքստը ևս ուղարկել են խնդրո առարկա անձի օգնական Աննա Վարդապետյանին կամ կառավարական այլ շրջանակներին և նրանք են այս մարտնչող տգիտության հեղինակը: 

Ես չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր են»»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր