211652_close_icon
views-count4836 դիտում article-date 14:58 28-01-2022

Փառավոր մեր բանակը ստեղծվեց և կայացավ Արցախյան Հերոսամարտում մեր հերոս ընկերների կյանքի, մեր ժողովրդի միասնության ու տոկունության, մեր ազատամարտիկների նվիրվածության ու հերոսության շնորհիվ. Ռազմիկ Պետրոսյան

Ռազմիկ Պետրոսյանը գրում է. Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, զինվորներ, սպաներ, մայրեր ու քույրեր շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

Փառավոր մեր բանակը ստեղծվեց և կայացավ Արցախյան Հերոսամարտում մեր հերոս ընկերների կյանքի, մեր ժողովրդի միասնության ու տոկունության, մեր ազատամարտիկների նվիրվածության ու հերոսության շնորհիվ: Արցախյան փառավոր հաղթանակ տարած Հայոց Բանակը հերոսական փորձություն անցավ նաև քառօրյա և 44֊օրյա անհավասար մարտերում, որտեղ ունենալով տարածքային կորուստներ ևս բարձր պահեց զորականի փառավոր անունը։

Մեր բանակը համալրվում է նորանոր ժամանակակից ռազմական միջոցներով և սպառազինությամբ, մեծ տեղ է տրված զինվորների ու սպաների ռազմական ուսուցմանը: Պետական կառավարման նման վերաբերմունքը բանակին երաշխիք է կարճ ժամանակում վերականգնելու նորանոր հաղթանակներ իրականացնելու, կորցրածը հետ բերելու նվիրական առքելությանը։

Սիրելի աշխարհասփյուռ Հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս այս հզոր օրվա առթիվ:

Փա՛ռք քեզ Հայոց Բանակ, փա՛ռք քեզ մեր հերոս Հայ Ժողովուրդ...

Խոնարհումս բոլոր մեր հերոս նահատակների հարազատներին...

«Ապարան» գնդի հրամանատար, գնդապետ Ռազմիկ Պետրոսյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր