211652_close_icon
views-count1612 դիտում article-date 19:55 28-01-2022

«Բարսան» ու «Յուվենտուսը» Օբամեյանգի համար առաջարկ են արել «Արսենալին»

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել այլ ակումբում:
 
Լոնդոնյան ակումբը «Բարսելոնայից» և «Յուվենտուսից» պաշտոնական առաջարկներ է ստացել՝ մինչև մրցաշրջանի վերջւ 32-ամյա գաբոնցուն վարձակալելու վերաբերյալ:
 
Սպասվում է, որ բանակցությունները հիմնականում ընթանալու են նրա աշխատավարձի շուրջ, որը կազմում է շաբաթական մոտ 350 հազ. ֆունտ և պայմանագրի ժամկետի շուրջ: «Արսենալը» պահանջելու է երկարաժամկետ համաձայնագիր:
 
Հաղորդվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Օբամեյանգի հետ հույսեր այլևս չի կապում: Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի սկզբից և չի մեկնել Դուբայի հավաք:

Նմանատիպ նյութեր