211652_close_icon
views-count39760 դիտում article-date 20:46 28-01-2022

Աշտարակի հրշեջ-փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, չսպասելով ճանշինականների ժամանմանը, Ուշիի սառցակալած ոլորաններում կատարում էին ճանապարհի մշակման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, երբ Արագածոտնի մարզում՝ Ուշիի ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել, ճանապարհը սպասարկող ճանշինականները գրեթե 1.5 ժամ հետո նոր անցան իրենց բուն աշխատանքին. սկսեցին կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու աշխատանքներ։ 

Գրեթե 1.5 ժամից ավելի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի այդ ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները կատարեին սառած ճանապարհի մշակման աշխատանքներ։ 

Հրշեջները, մինչ այդ, վթարի ենթարկված Նիվայի վարորդին դուրս էին բերել բնակչի տան բակից, ու նրանք պետք է մեկնեին արդեն փրկարարական ջոկատ, սակայն հավատարիմ փրկարարի կոչմանը՝ մնացին ու սկսեցին բահերով սառած ճանապարհը մշակել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր