211652_close_icon
views-count2442 դիտում article-date 21:47 28-01-2022

Դուք, տեսնում եք՝ ինչ է կատարվում. Էրնեստո Վալվերդե

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կիսվել է կատալոնական ակումբում անցկացրած իր հիշողություններով։

«Մենք երկու անգամ հաղթեցինք Լա Լիգան, և դա լավ արդյունք էր, բայց որոշ մարդկանց համար դա երբեք բավարար չէ:

Ես այնտեղ անցկացրել եմ 2.5 տարի, և երեք անգամ էլ մենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել ենք առաջին տեղով։ Վերջին խաղերում մենք ստիպված չէինք լարվել:

Լավ է, երբ դա տեղի է ունենում: Ես և թիմը գնահատեցինք դա, բայց այլ մարդիկ բոլորովին այլ խնդիր են: Բայց մենք գնահատեցինք դա, քանի որ մեզ համար հեշտ չէր, իսկ հիմա … Դուք, տեսնում եք՝ ինչ է կատարվում.

Ես այս ամենին հետևում եմ կողքից։ Երբ հեռանում ես այնպիսի ակումբից, ինչպիսին «Բարսելոնան» է, քեզ ավելի շատ ժամանակ է պետք հանգստանալու համար։

Ես երկար ժամանակ եմ մարզել։ Ինձ ժամանակ էր պետք»,- ասել է Վալվերդեն Libero-ին:

Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբը երկու անգամ հաղթել է Լա Լիգայում, նվաճել Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր