211652_close_icon
views-count33575 դիտում article-date 12:54 29-01-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններոմ Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Վլադիմիր Ա-ն իր վարած BMW 528 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է Գորիսի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Ղ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որից հետո Volkswagen-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Արտյոմ Ս-ի վարած FAW մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Ղ-ն և նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Մանուշակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Բախման հետևանքով BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ ձյան մեջ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր