211652_close_icon
views-count1761 դիտում article-date 19:14 18-02-2022

Հայաստանում ավարտվել է «Նվիրիր գիրք» ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 18-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում տոն էր՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ։ Միջոցառմամբ եզրափակվեց «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Նվիրիր գիրք» ինտերակտիվ ակցիան։ Ակցիայի հիմնական գաղափարը ոգեշնչելն էր՝ որպեսզի մարդիկ միմյանց գրքեր նվիրեն։

Գործընկերներն էին Հայաստանի «Անտարես» հրատարակչությունը, Երևանում «Ռուսական տունը», «Mind Center» զարգացման կենտրոնը և Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը։ Ակցիան անցկացվում էր Look Around Armenia կրթական նախագծի սոցիալական ցանցերում փետրվարի սկզբից, և բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել դրան։

Պետք էր գիրք նվիրել ընկերոջը կամ հարևանին, գործընկերոջը կամ ուղղակի անծանոթին։
Պարտադիր պայման էր գրքի մասին խոսել սոցիալական ցանցերում կամ կիսվել ձեր սիրած մեջբերումով։ Ակցիայի մասնակիցներն էին Երևանի, Մեծամորի և այլ քաղաքների բնակիչներ, դպրոցականներ, ուսանողներ, բլոգերներ, երիտասարդներ ու Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաներ։

«Ակցիայի հիմնական գաղափարը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացումն է, ընթերցանության նկատմամբ որպես հաճույք կամ հոբբի՝ վերաբերմունքի ձևավորումը։ Որպես գիտելիքի կորպորացիա՝ «Ռոսատոմ» պետկորպորացիան մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, իսկ գրքերը նոր տեղեկատվության աղբյուր են, գրքերն օգնում են ընդլայնել մարդու մտահորիզոնը և բարձրացնել մասնագիտական մակարդակը: Ընկերությունը միշտ աջակցում է նախագծերին, որոնք ուղղված են գիտական ներուժի զարգացմանն ու երիտասարդ տաղանդներին աջակցելուն։ Հաճելի է, որ մեզ հաջողվեց ակցիային ներգրավել ավելի քան 500 հոգու։ Սա լավ նշան է, որ ընթերցանությունը և գրքերը շարունակում են ուրախություն, գիտելիք տալ ու նպաստել զարգացմանը»,-ասաց «Ռոսատոմ» պետկորպորացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Գորնը:

Բարի նախաձեռնությունն աջակցություն ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Նախաձեռնությանը միացան նաև Հայկական ԱԷԿ-ի և Ռոսատոմ ձեռնարկությունների աշխատակիցները («Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ, «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ): Ատոմային գիտնականների քաղաքի՝ Մեծամորի ավագ ու հիմնական դպրոցների համար հավաքվել ու հանձնվել են գրքեր, որոնք կարևոր են ոուսումնական գործընթացի համար։ «Տոնը համախմբեց բոլոր նրանց, ովքեր սիրում են գիրքը և սերմանում են սերը դեպի ընթերցանությունը:

Մենք նվեր ստացանք բազմաթիվ օգտակար գրքեր, մեր դպրոցում կայացած միջոցառմանը հանդես եկան ոգեշնչող բանախոսներ, անցկացվեցին վիկտորինաներ, դպրոցականներն էլ իրենց հերթին ներկայացրեցին տեսարաններ իրենց սիրելի ստեղծագործություններից։ Բացի այդ, մեր աշակերտներն իրենք հավաքեցին գրքեր ու նվիրեցին դպրոցի գրադարանին, ինչպես նաև միմյանց նվիրեցին իրենց կարդացած գրքերը
»,-Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Մաիս Նիկողոսյանը։

Մեծամորի դպրոցները նվեր ստացան նաև հայ և ռուս գրողների գրական ստեղծագործություններ, գիտահանրամատչելի գրականություն, միջուկային էներգիայի մասին դասագրքեր և լրացված իրականություն կամ AR տեխնոլոգիաներ պարունակող գրքեր։
«Այսօր ամեն ինչ ուղղակիորեն կապված է գիտության և նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ, և գրքերը բացառություն չեն:

Ստեղծվում են նորարարական գրքեր, որոնք պարունակում են AR/VR տեխնոլոգիաներ, դասագրքերը վերածվում են կախարդական աշխարհի՝ եռաչափ ամրոցներով, կենդանանում են պատմական կերպարները։ Կան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ առարկաների փորձերի շատ հետաքրքիր ինտերակտիվ հավաքածուներ, որոնց շնորհիվ երեխաների շրջանում դպրոցում մեծ սեր է ձևավորվում ճշգրիտ գիտությունների նկատմամբ»,-
ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Ուրախ ենք աջակցել նման հրաշալի նախաձեռնությանը։ Նման տոներն ընդլայնում են ընթերցասերների շրջանակը, ավելացնում նվիրելու բերկրանքը, և տարեցտարի ավելի շատ ընթերցված ու նոր գրքեր գտնում են նոր տերեր»։

Գիրք նվիրելը նույնքան հաճելի է, որքան ստանալը, և Մեծամոր քաղաքի դպրոցների աշակերտները ևս անմասն չմնացին ու հավաքեցին ու փոխանցեցին այն «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությանը։ Չէ որ, կյանքում կարևոր է ոչ միայն ստանալը, այլև կիսվելը, ուրիշներին աջակցելն ու հոգատարություն ցուցաբերելը:

                     Նշենք, որ ակցիայի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 19-ին Ռոսատոմի Facebook и Instagram կրթական էջերում։  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր