211652_close_icon
views-count1690 դիտում article-date 20:04 19-02-2022

Արարատ Միրզոյանը Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Այս մասին  հայտնում են արտգործնախարարությունից:

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր:

Նմանատիպ նյութեր