211652_close_icon
views-count1296 դիտում article-date 16:56 21-02-2022

Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» ամենամյա միջազգային ցուցահանդեսը. հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ միասնական տաղավարի ներքո. մեկնարկել է հայտերի ընդունումը.

2022թ․ հունիսի 15-ից 18-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա «Vivatech-2022» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և իրենց արտադրանքն ու լուծումները ներկայացնել այս հարթակում։

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 07.03.2022 թվականը՝  հետևյալ հղումովhttps://bit.ly/3IdWhcg

«VivaTech»-ը Եվրոպայի ամենախոշոր միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է՝ ուղղված նորարարություններին և ստարտափներին: Ցուցահանդեսի թեմաներն են` բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ: Այն ամբողջ աշխարհից մեկ տեղում համախմբում է ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պետական այրերին, պաշտոնական պատվիրակություններին:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հղումով` https://vivatechnology.com/ :

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 590162:

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն


 

Նմանատիպ նյութեր