211652_close_icon
views-count39784 դիտում article-date 10:46 24-02-2022

Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին, տեղեկացնում է Ukraine.segodnya-ն:

«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով՝ փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել  և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին:

 

Նմանատիպ նյութեր