Արտյոմ Միլևսկի. Ես ռմբաապաստարանում եմ, փորձում եմ փրկվել, խնդրում եմ, մեզ ողջ թողեք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Միլևսկին հայտնել է, որ ներկայումս Կիևում ստիպված է ապաստանել ստորգետնյա ավտոկայանատեղիում:
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես, փորձում եմ պարզապես փրկվել, ապրել: Ես ռմբաապաստարանում եմ, այստեղ բոլորի համար ջուր կա:
Մենք պարզապես խաղաղություն ենք ցանկանում: Ես խաղացել եմ Ռուսաստանում, Ուկրաինում, Բելառուսում: Պարզապես խաղաղություն: Խնդրում եմ, մեզ ողջ թողեք:
Դադարեցրեք այս ամենը: Իսկապես, սա արդեն այնքան երկարեց, որ պարզապես հնարավոր չէ մեկնաբանել:
Չգիտեմ, ինչ խոսքեր ասեմ տեղի ունեցողի վերաբերյալ: Հուսով եմ, որ ամեն ինչ կլուծվի և մարդիկ իրար միջև կպայմանավորվեն: Իսկապես, մենք բունկերում ենք: Պարզապես ավտոկայանատեղիում նստած եմ», ասել է Միլևսկին ինստագրամի իր էջում հրապարակած տեսանյութում: