Վրաստանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դավիթ Զալկալիանիին կփոխարինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։ Գրում է aliq.ge-ն։
Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավարին ներկայացրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Դավիթ Զալկալիանին նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան: