211652_close_icon
views-count1023 դիտում article-date 12:30 20-04-2022

«Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»․ Շառլ Միշելը ժամանել է Կիև

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Կիև։ Այս մասին նա գրառում է արել Թվիթերի իր էջում և հրապարակել ուկրաինական երկաթուղու հարթակում արված լուսանկար, որտեղ երևում է, որ նրան դիմավորել են Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներն ու Ուկրաինայում ԵՄ ներկայացուցիչ Մատի Մաասիկասը։

«Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Շարլ Միշելը:

Շառլ Միշել այսօր հանդիպում է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր