211652_close_icon
views-count4332 դիտում article-date 10:54 01-05-2022

«ՀԱՅԱ» փառատոնը աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայրն է Հայաստանում. աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ի համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: 

Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:
 
2022 թ.-ին փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգն իր բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին:
 
Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը:
 
Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:
 
Բոլոր երեք համերգները կանցկացվեն Երևանի Հրազդան մարզադաշտում:
 
Տոմսերը հասանելի են Թել-Սել հավելվածով, ինչպես նաև www.ticketon.amwww.toms.amwww.tomsarkgh.am կայքերում:
 
ՀԱՅԱ-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում, ուր այցելուները կարող են գիշերել վրաններում և մի քանի օր ապրել ՀԱՅԱ-յի «փառատոնային քաղաքում»:
 
Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է մեր երկրի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից:
 
www.haya.am (հասանելի է մայիսի 3-ից)
 

Նմանատիպ նյութեր