211652_close_icon
views-count430124 դիտում article-date 18:19 11-05-2022

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի. Mercedes-ի վրա էլ հայտնաբերվել են կրակոցի և արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի է տեղափոխվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություննրեով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Mercedes մակնիշի  01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման   հետքեր:

Նույն վաշտի պարեկներ Ռուբեն Պապիկյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներնը:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի  վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Տեղում են նաև ոստիկանության  Շենգավիթի  բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն են՝ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»:

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված այլ ավտոմեքենաների մասեր, իսկ հայտնաբերված Mercedes -ից մոտ 500 մ հեռավորության վրա՝ դեպի Արարատի մարզ տանող հատվածում, հայտնաբերվել են Nissan և Opel մակնիշի վնասված ավտոմեքենաներ:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները վնասվել են, երբ կրակոցներ են արձակվել Mercedes-ի վրա, վերջինս խույս տալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին:
  
Մանրամասները՝ քիչ ուշ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր