211652_close_icon
views-count10355 դիտում article-date 15:02 24-05-2022

Հայ-Ռուսական համալսարանը և «Quantori» ՏՏ ընկերությունը կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանը և «Quantori» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը համատեղ գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների և կենսաբժշկության ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և «Quantori» ընկերության գործառնական գծով փոխտնօրեն Արտյոմ Խոզյաինովը:
Հուշագրի համաձայն՝ Հայ-Ռուսական համալսարանը կարող է ներգրավել «Quantori» ընկերության ոլորտային մասնագետներին կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում։ Վերոնշյալ ընկերությունը թեստավորման և հարցազրույցների արդյունքում իր մոտ ապահովում է աշխատանքով ՀՌՀ-ի լավագույն ուսանողներին կամ իր աջակցությամբ՝ տարբեր գործընկերների մոտ։ Կողմերը կազմակերպում են համատեղ սեմինարներ, գիտաժողովներ, ամառային դպրոցներ և նաև կարող են ստեղծել համատեղ գիտահետազոտական կենտրոններ և լաբորատորիաներ։ 
Նշենք, որ «Quantori» ընկերությունը մշակում է խելացի լուծումներ, որոնք միտված են օգնելու իրենց գործընկերներին տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել, համատեղում է տվյալների առաջադեմ վերլուծությունը, գիտական գիտելիքների կառավարումը և լավագույն ծրագրային ճարտարագիտությունը:

ՀՌՀ մամուլի ծառայություն

 

Նմանատիպ նյութեր