2010 դիտում
16:49 02-06-2022
Երեխաների պաշտպանության օրը՝ Ֆիլհարմոնիկի հետ
Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության առթիվ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր սիրելի փոքրիկների համար հանդես եկավ «ՄուլտՖԻԼմ» խորագրով համերգային ծրագրով:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում և ճեմասրահում երեխաներին դիմավորեցին ծաղրածուները, մուլտֆիլմերի հերոսները, որոնք խաղերով զվարճացրեցին փոքրիկներին: Նախագծին միացել էին նաև Դիլաքյան եղբայրները՝ «Գտնված երազ» բացօթյա էքսպոզիցիայի ցուցադրությամբ: Բեմում էր Ֆիլհարմոնիկի հեքիաթային նվագախումբը, որն իր կախարդական փայտիկով ղեկավարեց դիրիժոր Կարեն Դուրգարյանը (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր): Մաեստրո Դուրգարյանը համերգից առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ անշու՛տ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարվա մեջ միշիտ ուշատդրության կենտրոնում է պահում երեխաներին՝ կազմակերպելով տարբեր համերգներ և միջոցառումներ, բայց այս օրը հատկապես տոնական է երեխաների համար և փորձել են Ֆիլհարմոնիկի հետ միասին հատուկ ծրագիր ներկայացնել: Նա նշեց, որ դասական համերգները երեխաների համար թե կրթական են, թե ժամանցային և նրանք ամեն ինչ անելու են, որ համերգից հետո տեսնեն երեխաների երջանիկ ժպիտները, թեև այդ ժպիտը մենք պարտավոր ենք տեսնել ամեն օր:
Համերգին հնչեցին մանկական սիրված ֆիլմերի և մուլտֆիլմերի մեղեդիներ՝ Հարի Փոթեր, Աստղային պատերազմներ, Կարիբյան ծովի ծովահեններ, Առյուծ արքա և այլն, մեծ էկրանով ցուցադրվեց դիտարժան անիմացիա:
Այդ օրը Ֆիլհարմոնիկը, համագործակցությամբ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, մարզերից, բարեգործական հիմունքներով, հյուընկալեց զոհված զինծառայողների, տարհանված արցախցիների և մայրաքաղաքի հատուկ կարիքներ ունեցող մոտ երկուհարյուր երեխաների:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
15:52 01-02-2021
Արմատներով արցախցի, միջազգային համբավ ունեցող դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
746 դիտում
12:55 04-12-2014
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկի և Վլադիմիր Օվչիննիկովի համերգը
1957 դիտում
16:06 17-09-2016
Հյուսիսային պողոտայում Ֆիլհարմոնիկի «Լապտերներ» նախագծի շրջանակում կանցկացվի ֆլեշմոբ
Այս բաժնից
601 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
238 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
1051 դիտում
18:09 25-04-2024
Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան