211652_close_icon
views-count4266 դիտում article-date 17:14 11-06-2022

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության մարզերում  հունիսի 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 12-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի և 12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

 Երևանում հունիսի 11-ին  երեկոյան ժամերին, հունիսի 12-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 11-ին և հունիսի 12-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Նմանատիպ նյութեր