211652_close_icon
views-count2864 դիտում article-date 13:12 12-06-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`  

Հունիսի 12-ի կեսօրից հետո, 13-17-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկն կնվազի ևս 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝    

Հունիսի 12-ին երեկոյան ժամերին, 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:

Նմանատիպ նյութեր